ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը հուլիսի 4-ին հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի հետ: Կողմերը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրել է Հ այաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և ուրվագծել հնարավոր միջխորհրդարանական համագործակցությունը ռումինական կողմի հետ՝ կարևորելով երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության զարգացմանը և բարեկամական խմբերի միջև հարաբերությունների առավել սերտացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է տարածաշրջանային խնդիրներին ևս: