Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինվոր Սեյմուր Հուսեյնովը վիճաբանության արդյունքում դանակով հարվածել եւ վիրավորել է իր ծառայակից Գաբիլ Բայրամովին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը' չնշելով, թե միջադեպը կոնկրետ որ շրջանում տեղակայված զորամասում է տեղի ունեցել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ հայտնել էին մեկ զինծառայողի մահվան եւ եւս մեկ զինծառայողի վիրավորվելու մասին:

 

Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 48 զինծառայող, որոնցից 38-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 89 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: