Ինչպես հայտնում է novostimira.com.ua-ն, Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 11-ին ուշ երեկոյան 5 ավիահարված են հասցրել Լուգանսկի և Դոնեցկի մարզերում անջատողականների տեղակայման վայրերին: Այս մասին հայտնել է հատուկ ռազմական գործողության տեղեկատվական խմբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը:

 

«Գոլմովսկի բնակավայրի շրջանում ոչնչացվել է ահաբեկիչների բազային ճամբար, իսկ Պերևալսկ քաղաքում 2 տանկ, 10 զրահապատ մեքենա, 15 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, ոչնչացվել է նաև մոտ 500 գրոհային: Ձերժինսկ քաղաքի շրջանում ոչնչացվել է ահաբեկիչների հզոր բազա, որտեղ, ըստ նախնական տվյալների, ոչնչացվել մոտ 500 անջատողական»,- հայտնել է Սելեզնյովը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ի առավոտյան Լուգանսկի մարզի Զելենոպոլյեի մոտ աշխարհազորայինների կողմից հրահրված հրետակոծման արդյունքում ավելի քան 50 ուկրաինացի զինվորական զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել էին: