Ինչպես հայտնում է Russia Today-ը, գլոբալ հակամարտություններով հագեցած աշխարհում ռազմական ներուժը երկրի ազգային անվտանգության և դիվանագիտության կարևոր զենք է: Ամերիկյան Business Insider պարբերականը կազմել է աշխարհի ամենահզոր 35 բանակների ցուցակը:

 

Ըստ պարբերականի՝ ամենահզորն ԱՄՆ-ի բանակն է, Ռուսաստանն այս ցուցակում երկրորդն է, երրորդ տեղն զբաղեցրել է Չինաստանը, իսկ միջազգային կիզակետում գտնվող Ուկրաինան այս վարկանիշային ցուցակում 21-րդն է:

 
 

Ռազմական և տնտեսական փորձագետները (Global Firepower Index) պարբերաբար ներկայացնում են աշխարհում ամենամեծ ռազմական հզորություններն ունեցող երկրների ցուցանիշը։

 

Գլոբալ հակամարտություններով պարուրված աշխարհում ռազմական ներուժը երկրի ազգային անվտանգության և դիվանագիտության կարևոր զենք է, գրում է Business Insider-ը: Ընդհանուր առմամբ, ցուցակը ներառում է 106 երկրների ռազմական ուժի մասին տվյալներ:

 

Global Firepower Index-ն իր ցուցակը կազմում է՝ հիմվելով տարբեր տեսակի թռչող սարքերի քանակի, ռազմածովային ուժերի քանակի, զինվորական անձնակազմի և ոլորտում ներգրավված աշխատողների թվաքանակի, ատոմային մարտագլխիկների, ավիակիրների, սուզանավերի ցուցանիշների վրա: Հենց այս տվյալներով էլ որոշվել է «ռազմական հզորության ինդեքսը»:

 

Ամերիկյան զորքերի ներուժային թիվը կազմում 145 մլն, ռուսական բանակում հաշվվում է 69 մլն մարդ: ՌԴ-ն ունի 15 000 տանկ,  ԱՄՆ-ն՝ 8300: ԱՄՆ-ի բանակի բյուջեն 612,5 մլրդ դոլար է կազմում, Ռուսաստանի բյուջեն՝ 76,6 մլրդ դոլար:

 

ԱՄՆ-ին և Ռուսաստանի հաջորդում են Չինաստանի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի բանակները: