Կատալոնական «Բարսելոնան» նույնպես միացավ Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի համար պայքարին:
Կատալոնացիներն աստղաբաշխական գումար են առաջարկում ֆուտբոլիստի համար:
Ակումբի նախագահ Ժոզեպ Բարտամեուն արդեն 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 2015թ-ին ձեռք բերելու համար առաջարկ է արել:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Բարսելոնան» 90 մլն եվրո է առաջարկում ֆուտբոլիստի համար:
Կատալոնացիները Ռոդրիգեսին ցանկանում են ձեռք բերել 2015թ., քանի որ մինչ նոր մրցաշրջանը մեծ ծախսեր են արել' մասնավորապես, 75 մլն ֆունտ վճարելով «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի համար: Այս մասին տեղեկացնում է El Confidencial-ը: