ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության փոխդեսպան Գեորգիոս Պապակոստասին և Հունաստանի ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Քրիստոս Դովասին' ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի ռազմական կցորդին եռամյա առաքելության ընթացքում իրականացված մեծածավալ աշխատանքի համար:

 

Կողմերը փաստել են, որ վերջին տարիների ընթացքում հայ-հունական ռազմական համագործակցությանը ծավալը շեշտակի աճել է, և ակտիվացել են բարձրաստիճան փոխայցելությունները:

 

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական համագործակցության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հունաստանի ռազմական կցորդին պարգևատրեց ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով: