Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը համոզված է, որ Հայաստանի' Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում չկան քաղաքական խոչընդոտներ: Անդամակցության հարցը ձգձգվում է հիմնականում տեխնիկական խնդիրների պատճառով եւ դրանք հարթելուց հետո այս տարվա ընթացքում Հայաստանը կանդամակցի տնտեսական այդ կառույցին:

 

«Այս տարի առանց որեւէ կասկածի Հայաստանը կանդամակցի: Չեմ կարող ժամկետներ նշել ու նաեւ հավաստիացնել, որ հարցը վերաբերում է բացառապես տեխնիկական խնդիրներին, սակայն այստեղ քաղաքականություն չկա, ամեն ինչ գնում է ըստ ծրագրի եւ, ես համոզված եմ, որ համաձայնագիրը կստորագրվի այն տեսքով եւ պայմանով, որը ձեռնտու կլինի Հայաստանին եւ ԵՏՄ անդամ մնացած պետություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ զրույցում ասաց Իվան Վոլինկինը:

 

Եվրասիական տնտեսական միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսն, Ղազախստանը: Մայիսի 29-ին Աստանայում վերոնշյալ երեք պետությունների ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԵՏՄ ստեղծման վերաբերյալ: Հայաստանի անդամակցության վերաբերյալ տարբեր ժամկետներ են ներկայացվում: Հուլիսի 17-ին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մինչեւ հոկտեմբերի վերջ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին: