Մադրիդի «Ռեալի» նորեկ Տոնի Կրոսը հայտարարել է, որ իր տեղափոխությունը մադրիդյան թիմ, ոչ մի կապ չունի Պեպ Գվարդիոլայի հետ:

«Գվարդիոլայի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել, պարզապես որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չենք եկել, սակայն դա ոչ մի հետևանք չի թողել, և միմյանցից նեղացած չենք: Ամեն ինչ կարգին է: Իրականում, մենք հիանալի հարաբերություններ ունենք: Մենք անձնական ոչ մի խնդիր չենք ունեցել»,- Կրոսի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: