Հայաստանի և Թուրքիայի միջև կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի կազմակերպման համար երկու երկրների հասարակական կազմակերպությունները քննարկում են անցկացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային լրագրության ակումբից, հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան:

 

«Եվրամիությունը մեծապես սատարում է ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսմանը և ակտիվորեն աջակցում է Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը և համագործակցությանը։ ԵՄ-ն խորապես համոզված է, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև երկխոսությունը երկարատև ռազմավարական անհրաժեշտ քայլ է հետագա հարաբերությունների կարգավորման և վերջնական հաշտեցման համար»,- ասել է նա:

 

 

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը, «Սիվիլիթաս» հիմնադրամից Աննա Շահնազարյանը և Թուրքիայի «Հրանտ Դինք» հիմնադրամը ներկայացնող, ծրագրի հաղորդակցության համակարգող Բուրջու Բեջերմենը քաղաքացիական հասարակությանը, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի զանգվածային լրատվության միջոցների ներկայա ցուցիչներին տեղեկատվություն տրամադրեցին ծրագրի տարբեր բաղկացուցիչների, հետագա պլանների, շահառուների, ձեռքբերումների և սպասվող աշխատանքների վերաբերյալ:

 

Ծրագրի առաջին վեց ամիսների ամենանշանակալից ձեռքբերումներից են երկու երկրներից ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում ստացված 57 առաջարկներ, ավելի քան 380 հայտեր ճանապարհորդական դրամաշնորհների համար, 88 կազմակերպություն, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել հյուրընկալելու հարևան երկրից մասնագետների, ինչպես նաև ավելի քան 60 համատեղ մշակված ֆիլմերի նախագծեր, ինչը երկու երկրների հասարակություններում երկխոսության հանդեպ նշանակալի հետաքրքրության ցուցանիշ է։

 

Բանախոսներն անդրադարձել են սոցիալական, մշակութային, տնտեսական և քաղաքական զարգացումներին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Գևորգ Տեր-Գաբրիելյանն առանձնացրել է երկու երկրներում քաղաքացիական հասարակության աճող դերակատարությունը վստահության մթնոլորտ ձևավորելուև տնտեսական, մարդկային կապերը զարգացնելու գործում:

 

«Թուրքիայի մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն քաղաքա ցի օրեցօր կառուցում է քաղաքացիական հասարակություն, զարգացնում ժողովրդավարությունը: Սա նաև ընդգրկում է անցյալի վերաիմաստավորման և ազգային հիշողության բացերը լրացնելու փորձեր: Շատ շատերն իմանում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, ողբերգական իրադարձությունների, ցեղասպանության մասին և փորձում առերեսվել իրենց պատմության հետ, որը հաճախ իրենց ընտանեկան պատմությունն է:

 

Մեր ծրագիրը ևս նման մի նշանակալի հնարավորություն է ընձեռում մարդկանց: Միաժամանակ հայերն էլ պատկերացում են կազմում ժամանակակից Թուրքիայի բնակիչների մասին և հաղթահարում «սատանայի կերպարը», որ շատերն ունեն հարևան ժողովրդի վերաբերյալ»,-ասել է նա:

 

Բուրջու Բեջերմենը խոսել է Թուրքիայում ծրագրի նկատմամբ ունեցած ընկալումներից: «Թուրքիայում անհատները, հասարակական կազմակերպությունները տարբեր ոլորտներից և տարբեր շրջաններից մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ծրագրի նկատմամբ, մասնակցել են տեղեկատվական հանդիպումներին և կապվել մեզ հետ՝ ծրագրի աշխատանքներում ներգրավվելու համար, որի միջոցով նրանք կարող են ճանապարհորդել Հայաստան, ծանոթանալ իրենց հարևանների հետ, ինչպես նաև ճանաչել մարդկանց և նրանց մշակույթը։ Հաշվի առնելով Թուրքիայի նախաձեռնությամբ փակ սահմանների հանգամանքը, ինչպես նաև Թուրքիայի բնակչության իրազեկության ցածր մակարդակը՝ այս պահաջարկը խոսում է այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը կողմ է հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասել է նա:

 

Ծրագիրն իրականացնող կոնսորցիումը 2015թ.-ի ամռան սկզբին Երևանում և Ստամբուլում Հայաստանի և Թուրքիայի շահագրգիռ կողմերին կներկայացնի ծրագրի հետագա ձեռքբերումները և քաղված դասերը։

 

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը' Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ' «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում:

 

Հայաստան, Թուրքիա, կոնսորցիուն, կազմակրպություններ, համագործակցություն