«Բաց կառավարման գործընկերության» շրջանակում Հայաստանը գործողությունների նոր ծրագիր կիրականացնի, որը միտված է անկողմնակալ և արդյունավետ պետական կառվարման համակարգի, անկախ մամուլի և ինտելեկտուալ մշակութային կյանքի ստեղծմանը, ինչպես նաև ինֆորմացիայի ազատությանը:
Ծրագրի մշակման վերջնական փուլում անցկացվող աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, «Բաց կառավարման գործընկերության» հայաստանյան համակարգող Գուրգեն Դումանյանը նշեց, որ Կառավարությունը վերջին տարիներին սկսել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը:
«Ներկայումս քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ Կառավարությունը փորձելու է ավելացնել գործողությունների արդյունավետությունն ու թափանցիկությունը: Այժմ մենք քննարկում ենք «Բաց կառավարման գործընկերության» երկրորդ նախագիծը 2014-2016 թթ. թվականների համար: Այն արդեն անցել է հանրային քննարկումների փուլով և արդյունքում ստացված 50 առաջարկություններից 11-ն ընդգրկվել են նախագծում ու համապատասխանում են «Բաց կառավարման գործընկեևության սկզբունքներին»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Դումանյանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյի խոսքով' Հայաստանի միջազգային պարտավորությունները մեծածավալ են, բայց դրանցից առավել կարևոր են նրանք, որոնք արտացոլում են միջին քաղաքացու ցանկություններն ու խնդիրները:
«Ես, 20 տարի աշխատելով մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում, գնահատում եմ այն քայլերը, որ կատարվել են Հայաստանում: Այս պարտավորությունները, որոնք վերաբերում են ժողովրդավարացմանը, օրենքի կիրառմանը և ֆունդամենտալ օրենքների հստատմանը, իրականացվում են Կառավարության և հասարակության հա մագործակցության շնորհիվ: Միջազգային այս պարտավորություններից էլ ելնելով Հայաստանը պարտավորվում է բաց և գործընկերային հարաբերություններ հաստատել քաղաքացիական հասարակության և պետական կառույցներ միջև»,- ասաց Մակքոյը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ևս կարևորեց կառավարության և քաղաքացիական հսարակության համագործակցությունը' «Բաց կառավարման գործընկերության» երկրորդ նախագծի մշակման համար: »Մի քանի օր առաջ է ավարտվել նախագծի մշակումը, և այսօր մենք համատեղ ուժերով վերջին անգամ կնայենք այստեղ ներառված 11 հանձնառություններին, որոնք ներկայացվել են Կառավարության և քաղաքացիական հասարակության անդամների կողմից»,- ասաց նա: Դոյդոյանը տեղեկացրեց, որ նմանատիպ աշխատանքային քննարկում առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի:
ՀՀ կառավարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպված միջոցառումը երկխոսության հարթակ ծառայեց Կառավարության և քաղաքացիական հասրակության ներայացուցիչների միջև' քննարկելու «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնությունում Հայաստանի' 2014-2016 թթ. գործողությունների նախագիծը:
«Բաց կառավարման գործընեկերությունը» կամավոր և բազմաշահառու միջազգայն հարթակ է, որը ստեղծվել է 2011 թվականին ութ հիմնական երկրների' Բրազիլիայի, Իդոնեզիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, Ֆիլիպինների, Հարավային Աֆրիկայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կողմից: Հայաստանը միացել է նախաձեռնեությանը 2011 թվականին: