Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Boeing 777 օդանավի վթարի մանրամասներն ու ծրագրվող գործընթացները։ Այս մասին հայտնում է itar-tass-ը։

 

Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը հայտնել է, որ Ուկրաինայի արևելյան օդային տարածքում աղետի ենթարկված ինքնաթիռի գործով «լիովին անկախ» հետաքննություն պետք է անցկացվի և ամեն ինչ արվի միջազգային փորձագետների մուտքը դեպի աղետի վայր անարգել և ապահով դարձնելու համար։

 

«Կատարված ողբերգությունը պետք է մանրակրկիտ հետաքննվի Քաղաքացիական ավիացիայի Միջազգային կազմակերպության կողմից՝ ներառելով բոլոր հետաքրքրող կողմերին, պետք է ձեռնարկել պատերազմի դադարեցման և հակամարտող կողմերի միջև բանակցությունների սկսելու քայլեր»,-հայտնել է ՌԴ նախագահը: