ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման առնչությամբ բանաձևը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանման առնչությամբ բանաձևը. բանաձևի քվեարկությունը տեղի կունենա այսօր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ուկրաինայի արևելքում կործանվել էր մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Ամստերդամից Կուալա Լումպուր. միջադեպի արդյոնքում զոհվել է 298 մարդ: