Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն վստահություն է իշխանության հանդեպ, եթե չլինի վստահություն, ապա դա կձախողվի: Այս մասին այսօր, Իջևանում՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբական վարչության պետ, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը:

 

«Եթե բարեփոխումները լինեն համոզիչ ժողովրդի համար՝ դա կլինի վստահություն, մասամբ մենք հիմա դրանով ենք զբաղված, որ ձեզ ներկայացնենք Սահմանադրության հիմնական կարևորությունը»,- ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ իրենք նաև շատ են կարևորում քաղաքական ուժերի ներգրավվածությունն այս հարցին:

 

«Շատ ենք կարևորում քաղաքական ուժերի ներգրավումն այս հարցին, բայց անհասկանալի է այն, որ ասվում է՝ սկզբում լուծենք տնտեսական հարցերը, հետո նոր Սահմանադրությունը»,- ասաց նա: