Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարում արտաքին ներդրումների միջոցով մետրոպոլիտենի ցանցի ընդլայնման ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: «Երկու կայարան է նախատեսվում կառուցել Աջափնյակ վարչա կան շրջանում' դեպի «Արմենիա» բժշկական կենտրոն ուղղությամբ' շարունակությամբ Գևորգ Չաուշի արձան-հրապարակ»,-նշեց փոխքաղաքապետը:
Նրա հավաստմամբ' այս հարցն արդիական է և երբեք օրակարգից դուրս չի գա: «Քաղաքապետի նախաձեռնությամբ' կառավարության ներկայացուցիչների հետ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բանակցություններ է վարում բանկային կառույցների հետ ֆինանսական աղբյուրները և մեխանիզմները ճշտելու ուղղությամբ»,- ասաց Կամո Արեյանը:
Նրա խոսքով' ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել ոչ թե պետական միջոցների, այլ ներդրումային աղբյուրների հաշվին. դրանք կարող են լինել վարկավորման, դրամաշնորհների, փոխադարձ շահավետ ծրագրերի տեսքով: «Բոլոր ուղղություններով աշխատանք տարվում է: Մասնավորապես, Ասիական զարգացման և Եվրոպական բանկերի հետ հենց այս պահին քաղաքապետարանի կողմից իրականացվում են բանակցություններ' ներդրումների ծավալները և ժամկետները ճշտելու ուղղությամբ»,- փաստեց փոխքաղաքապետը:
Կամո Արեյանի ներկայացմամբ' քննարկումների սկիզբը խոստումնալից է, և որոշակի առաջընթացի դեպքում հանրությանը կտեղեկացնեն արդյունքների մասին: