Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում, հուլիսի 22-ին' ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կա պերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ նրանք գիշերը' ժամը 02.30-ին, նշված զբոսայգում գործող սրճարանի պատի վրայով մագլցելով' մուտք են գործել սրճարանի տարածք և տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել հեռուստացույց և նվագարկիչ' պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: