Նախնական տվյալներով՝ հուլիսի 24-ին Նիգերում կործանված Air Algerie-ի ավիաընկերության ինքնաթիռի 116 ուղևորից 80-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ալժիրի հեռուստատեսությանը:

 

որը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքից՝ Ուագադուգուից, մեկնել էր Ալժիրի մայրաքաղաք Ալժիր: Ավիափոխադրողի տեղեկատվության համաձայն՝ օդային դիտարկման ծառայություններն օդանավի հետ կապը կորցրել էին թռիչքից 50 րոպե անց:

 

Swiftair իսպանական ավիաընկերությունը հաղորդել է, որ անձնակազմի բոլոր անդամները՝ երկու օդաչուն և սպասարկող անձնակազմի չորս անդամները, Իսպանիայի քաղաքացիներ են: McDonnell Douglas MD-80 օդանավը պատկանում էր Swiftair իսպանական ավիաընկերությանը, սակայն դրա օպերատորն Air Algerie-ն է:

 

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի տրանսպորտի գործերի պետքարտուղար Ֆրեդերիկ Կյուվիլիեն, Փարիզում ստեղծվել է ճգնաժամային շտաբ կառավարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Տեղեկատվություն ենք հավաքում ուղևորների ու նրանց քաղաքացիության վերաբերյալ»,- հայտարարել է պաշտոնյան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: