Նախնական տվյալներով՝ հուլիսի 24-ին Նիգերում կործանված Air Algerie-ի ավիաընկերության ինքնաթիռի 116 ուղեւորներից 80-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ալժիրի հեռուստատեսությանը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Air Algerie-ի ավիաընկերությունը կորցրել Է կապն իր ինքնաթիռներից մեկի հետ, որը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքից՝ Ուագադուգուից, մեկնել Էր Ալժիրի մայրաքաղաք Ալժիր: Ավիափոխադրողի տեղեկատվության համաձայն՝ օդային դիտարկման ծառայությունները օդանավի հետ կապը կորցրել Էին թռիչքից 50 րոպե անց:
Swiftair իսպանական ավիաընկերությունը հաղորդել Է, որ անձնակազմի բոլոր անդամները՝ երկու օդաչուն եւ սպասարկող անձնակազմի չորս անդամները, Իսպանիայի քաղաքացիներ են: McDonnell Douglas MD-80 օդանավը պատկանում Էր Swiftair իսպանական ավիաընկերությանը, սակայն դրա օպերատորը Air Algerie-ն Է:
Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի տրանսպորտի գործերի պետքարտուղար Ֆրեդերիկ Կյուվիլիեն, Փարիզում ստեղծվել Է ճգնաժամային շտաբ կառավարության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Տեղեկատվություն ենք հավաքում ուղեւորների ու նրանց քաղաքացիության վերաբերյալ»,-հայտարարել Է պաշտոնյան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: