ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրն ու իր 34-ամյա ընկերը, լքել են հոլանդական Վորսխոտեն քաղաքում գտնվող 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը: Այս մասին հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով Mirror-ը:

 

Այս որոշումը տեղի է ունեցել, հասարակության մոտ աճող բացասական տրամադրությունների արդյունքում՝ Դոնեցկի շրջանում մալայզիական Boeing 777 օդանավի կործանման հետ կապված: Մարիա Պուտինան ապրում էր 30 կիլոմետր հեռավորության վրա այն օդանավակայանից, որտեղից մեկնել էր կործանված ինքնաթիռը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Հիլվերսյում քաղաքի քաղաքապետ Պետեր Բրոերտեսն նույնիսկ առաջարկել է Նիդեռլանդներից վտարել Պուտինի 29-ամյա դստերը:

 

Հոլանդիայում Մարիայի և նրա ընկերոջ գտնվելու փաստն ավելի վտանգավոր դարձավ, երբ ուկրաինացի ակտիվիստները հրապարակեցին նրա հասցեն համացանցում: Որոշ տեղեկությունների համաձայն զույգը վերադարձել է Մոսկվա, որտեղ նրանք բնականաբար ապահով կլինեն: