Կարիերայի ավարտից հետո Մարկ Օվերմասը զբաղեցնում էր նախ «Գոու Էհեդ Իգլսի», ապա «Այաքսի» մարզական տնօրենի պաշտոնը:
Խոսե Լուիս Չիլավերտը գինի և թեյ է վաճառում: Մարզիկն ունի իր սեփական ռեստորանների ցանցը և ակնաբուժական կլինիկան:
Յուրի Ջորկաեֆը երգում է և բարեգործությամբ զբաղվում:
Կարիերան ավարտելուց հետո Գաբրիել Բատիստուտան որոշ ժամանակ ապրեց Ավստրալիայում, ապա վերադարձավ Արգենտինա: Լեգենդար ֆուտբոլիստն այժմ սեփական շինարարական բիզնեսն ունի:
Բիկսանտ Լիզարազյուն կենտրոնացած է մարտարվեստների վրա, նա ունի ջիուջիցուի կապույտ գոտի: Զբաղվում է նաև սերֆինգով:
Կրիստիան Վիրերին Պաոլո Մալդիինիի հետ ունի համատեղ բիզնես՝ նորաձև հագուստների և ռեստորանների ցանց:
Օլիվեր Կանից ստացվել է ռեալիթի շոուի լավ հաղորդավար: Նախկին դարպասապահն ունի նաև մարզչի լիցենզիա, սակայն այն օգտագործել դեռևս չի շտապում:
Պետեր Շմեյխելը հեռուստահաղորդավար է և փորձագետ: Իսկ թեմատիկան բավականին հեռու է ֆուտբոլից: