Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ 15-ամյա Գեորգիոս Սպանուդակիսը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում»: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ Լա Մասիիայի դպրոցի սանը մերժել էր լոնդոնյան թիմին, սակայն հաջորդ մրցաշրջանից հանդես կգա լոնդոնցիների երիտասարդական թիմում:

Սպանուդակիսը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում: 2003թ-ից ի վեր ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» 6-րդ սանն է, ով տեղափոխվել է «Արսենալ»:

Տեսանյութը՝ այստեղ