Հայաստանում կարկտահարության հասցրած վնասները թեև զգալի են, սակայն հացահատիկային մշակաբույսերի տարեկան ծավալները կգերազանցեն նախորդ տարիների ցուցանիշները: Դա պայմանավորված է ինչպես ցանքատարածությունների ավելացմամբ, այնպես էլ ցորենի և մյուս հացահատիկային մշակաբույսերի սերմերի որակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ կարկտահարության վնասները զգալի ազդեցություն չեն ունենա հացահատիկի ծավալի և գնի վրա:
«Պետք է հաշվի առնել, որ այս տարի Հայաստանում 15 հազար հեկտար ավելի հող ենք մշակում, որից 9 հազարը միայն հացահատիկային կուլտուրաներ են: Վնասված բերքը մեծ ազդեցություն չի գործի այս տարվա արտադրության ծավալների վրա: Հասկանալի է' կորուստներ կան, սակայն անցյալ տարվա համեմատ մենք ավելի շատ բերք ենք ունենալու: Բացի այդ, փոխել ենք ցորնի սորտերը և ավելի բերքատու սորտեր ներմուծել, և եթե անցյալ տարի հացահատիկի միջին բերքատվությունը կազմում էր 29 ցենտներ մեկ հեկտարից, ապա այս տարի այց ցուցանիշը կկազմի 34-35 ցենտներ: Եթե 4-5 տարի առաջ սերմերը հնացած էին 8-10-րդ վերարտդրության, ապա այժմ 1-ին վերարտադրության սերմեր են օգտագործվում, որն էլ թույլ է տալիս ավելի շատ բերք ստանալ»,- ասաց նախարարը:
Այն հարցին, թե որքանով են ներկայումս մատչելի գյուղատնտեսական վարկերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ նախորդ տարիների համեմատ տոկոսադրույքների նվազումն ակնհայտ է, սակայն վստահեցրեց, որ Կառավարությունն էլ իր հերթին փորձում է բանկերի հետ աշխատանք տանել: «Կառավորությունն աշխատում է բանկերի հետ, որ նրանք ցածր տոկոսադրույքներվ վարկեր տրամադրեն հատկապես ջերմոցային տնտեսությունների և վերամշկող ձեռնրկությունների ստեղծման համար: Ներկայումս էլ մենք բանկցում ենք մի քանի բանկերի հետ, և նրանք պատրաստակամություն են հայտնել լավ ծրագրերի դեպքում ֆինանսսվորում իրականացնել: Մենք ուզում ենք, որ հանրապետության մարզերը համաչափ զարգացում ապրեն և չլինի կենտրոնացում: Գյուղը պետք է զարգանա գյուղատնտեսությանը համահունչ. սա ռաջնահերթ խնդիր է մեզ համար»,- ասաց նախարար Սերգո Կարապետյանը:
2013 թվականին հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրության ծավալները գերազանցում էին նախորդ տարվա մակարդակը շուրջ 20 տոկոսով' կազմելով 547.1 հազար տոննա, այդ թվում ցորենինը' ավելիքան 26 տոկոսով' կազմելով 306.6 հազար տոննա: Ցորենի ինքնաբավության մակարդակը վերջին 5 տարիների միջին տվյալներով կազմել է 35.2 տոկոս: