Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն իր կարծիքն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հրավիրվի G20-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է novoteka.ru-ն:

 

«G20-ը տնտեսական գագաթնաժողով է, այլ ոչ թե անվտանգության հարցերով գագաթնաժողով, ահա թե ինչու ես հույս ունեմ, որ այն կհավաքվի նորմալ կազմով, և մենք միացյալ ուժերով կկարողանանք բարելավել համաշխարհային տնտեսությունը»,- ասել է Ավստրալիայի վարչապետը:

 

Ավելի վաղ, Ավստրալիան սպառնացել էր թույլ չտալ Վլադիմիր Պուտինին մասնակցել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, եթե Մոսկվան չնպաստի Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի աղետի անկախ հետաքննությանը: