Վրաստանի խորհրդարանը հուլիսի 31-ին չի կարողացել լիագումար նիստ անցկացնել նիստերի դահլիճում Էլեկտրոնային սարքավորման աշխատանքում տեղ գտած խափանումների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Արտահերթ նստաշրջանի լիագումար նիստում պատգամավորները պետք Է լսեին Ժողովրդական պաշտպանի հաշվետվությունը, բայց տեխնիկական անսարքությունների պատճառով չի հաջողվել գրանցում իրականացնել: Դրանից հետո որոշում Է ընդունվել տեղափոխվել կոմիտեների նիստերի դահլիճ:

 

«Այսօր խորհրդարանում մենք ստիպված կլինենք աշխատել անսովոր ռեժիմով, քանի որ լիագումար նիստերի դահլիճում ժամանակավորապես շարքից դուրս Է եկել տեխնիկան, եւ քանի դեռ այն չեն նորոգել, մենք որոշեցինք նիստ անցկացնել կոմիտեների նիստերի դահլիճում»,-ասել Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

 

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված Է շուրջ 30 հարց, այդ թվում՝ ուղղումները Ինքնակառավարման օրենսգրքում, Բյուջետային օրենսգրքում եւ «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում: