Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականություն են ադարձել: Այս մասին հայտնում է UNIAN-ը:

 

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իրականություն են, քանի որ ուկրաինացիների 80%-ն է պահանջում դա:Այսօր հեշտ չէ ո՛չ վարչապետի համար, ով իր վրա է վերցնում պատասխանատվության մեծ բաժինը, ո՛չ խորհրդարանականների և յուրաքանչյուր պատգամավորի, ոչ էլ նախագահի համար, սակայն առավել դժվար է ուկրաինացիների համար, ովքեր պաշտպանում են իրենց երկիրը»,- ասել է Պորոշենկոն։

 

Պորոշենկոն հայտարարել է նաև, որ Ուկրաինայի իշխանությունները ամեն օր 70 մլն գրիվեն (ավելի քան 5.8 մլն դոլար) են ծախսում երկրի արևելքում հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար: