ՀՀ առողջապահության նախարարությունը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը շտապ օգնության ծառայության բուժաշխատողներին ներկայացրեցին կանչերի գրանցման, տեղեկատվական հոսքերի ապահովման և պահպանման համար նախատեսված տեղեկատվական-վերլուծական համակարգը, որի ներդրումն իրականացվում է 2012 թվականից իրականացվող «Աջակցություն շտապ շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' այս նոր համակարգը թույլ կտա ավելի օպերատիվ դարձնել շտապօգնության ծառայությունը, միօրինականացնել շտապ բուժօգնության ծառայությունների (ՇԲԾ) վերաբերյալ հավաքագրվող տվյալների մուտքագրումը և ունենալ տվյալների միասնական բազա: Իսկ տվյալների բազաների և համակարգից օգտվելու հասանելիությունն ապահովելու համար ՇԲԾ բուժաշխատողներին բաժանվեցին պլանշետներ:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համոզված է' նոր համակարգի ներդրմամբ կբարձրացնա շտապ օգնության ծառայությունների արդյունավետությունը թե՛ որակի, և թե՛ հասանելիության տեսանկյունից:
«Տեղեկտավական-վերլուծական համակարգի ներդրմամբ ոչ միայն շտապօգնության մեքենաները համարլվում են նոր սարքերով' պլանշետներով, այլև տրվում է նոր կայքի և նոր մոտեցումների մեկնարկը, որոնք միտված են արագացնելու շտապ օգնության կանչերը, նույնականացնել տվյալների բազան:
Կանչի գնացող բժիշկն արդեն ըդնհանուր տվյալների բազայից կկարողնա իմանալ, թե ինչ հիվանդի պետք է զննի, կծանոթանա հիվանդության պատմությանը, դրա դինամիկային: Եվ կարծես թե սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու խնդիրը, որին հանգում էր բժիշկը ամեն անգամ նոր հասցեով գնալով, դրանով լուծո ւմ է ստանում»,- ընդգծեց նախարարը:
Ծրագրի շրջանակներում' հանրային իրազեկվածության բարձրացման նպատակով մշակվել է նաև Շտապօգնության պորտալը (www.1-03.am, ուր ներկայացվում է բնակչության համար օգտակար տեղեկատվություն առավել հաճախ հանդիպող իրավիճակներում նրանց կողմից ձեռնարկվելիք միջոցառումների մասին):
Բացի այդ, ՀՀ ԱՆ կողմից մշակվել է նաև որակի կատարողականի գնահատման մոտ 80 ցուցանիշ, իսկ առաջին տարում համակարգում ներդնելու համար ընտրվել և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է 17 ցուցանիշ: Ինչպես նաև «Աջակցություն շտապ շտապ բուժօգնության ծառայություններին» ծրագրով 2014 թվականի ապրիլ-մայիսին իրականացվել են շտապօգնության ոլորտում աշխատող բուժանձնակազմի ուսուցման դասընթացներ հանպարետության տարածքով: Դասընթացներին մասնակցել է մոտ 1000 բուժաշխատող, ներառյալ' բուժհաստատություների ղեկավար անձնակազմը:
Մշակվել են էլեկտրոնային կանչի թերթիկը, դրա լրացման կարգը, լրամշակվել է ուղեկցվող թերթիկը, որոնք շտապօգնության բժիշկները կսկսեն լրացնել արդեն վաղվանից սկսած: Առանձնացվել են շտապ և ոչ շտապ կանչերը տարանջատող չափանիշներ, մշակվել շտապ օգնության կանչերի դասակարգումը և ՇԲԾ հետագա զարգացման ռազմավարությունը' հիմք ընդունելով առաջատար երկրների փորձը:
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բժշկական ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Նաիրա Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղական ամբուլատորիաների համար նոր փոփոխությունները ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում, քանզի իրենց մոտ բոլոր հիվանդներին սպասարկում է մեկ ընտանեկան բժիշկ, ով էլ, հետևաբար, քաջածանոթ է լինում հիվանդների բժշկական պատմություններին: «Թեև սա առաջընթաց է քաղաքային բնակչության սպասարկման ոլորտում, հեշտանում է բժշկի աշխատանքը և բնակչին արագ մոտենալու խնդիրն է կարգավորում»,- բացատրեց նա:
Միջին ժամանակահատվածում երեք համայնքներ սպասարկող բժիշկը ամենահեռավոր հիվանդին հասնում է տասնհինգ րոպեում: Գյուղի շտապօգնության մեքենան ստացել են համաշխարհային բանկի ծրագրով' 2000 թվականին և «աչքի լույսի» պես են պահում: Թեև գյուղական' միջհամայնքային ճանապարհների վիճակը հաճախ խնդիրներ է առաջացնում հիվանդին հասնելու տեսանկյունից, բայց Զարթոնք համայքնի բժիշկն առանցաքային է համարում մարդկային գործոնը և բժշկի մասնագիտական պատրաստվածությունը:
«Ամեն ինչի հիմքում մարդկային գործոնն է, դրան գումարած նաև մասնագիտական պատրաստվածությունը: Եթե մենք ունենանք անհրաժեշտ գիտելիքները, կարողանանք բնակչին ճիշտ և ժամանակին ցուցաբերել համապատասխան բուժօգնություն, դրանով կկրճատենք բոլոր տեսակի կողմնակի խնդիրները»,- ընդգծեց Գևորգյանը: