Քիչ անց Մատենադարանի մոտից կմեկնարկի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Լուսավորենք խավարը» խորագիրը կրող երթը: Մատենադարանի շենքի առջև են հավաքվել տասնյակ քաղաքացիներ, իսկ երթի կազմակերպիչները նախաձեռնել են ստորագրահավաք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ երթին և ստորագրել:

 

Ակցիային մասնակցում են «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Վահե Էնֆիաճյանը: