Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր տոնում է իր ծննդյան օրը:

Ֆուտբոլիստը ծնվել է 1987-ի օգոստոսի երկուսին:

Մովսիսյանին շնորհավորել է Դավիթ Մանոյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավոր ծնունդդ մեծ եղբայր: Լավագույնը քեզ և քո ընտանիքին: Շուտ ապաքինվիր»:

Լուրեր.com-ը նույնպես միանում է շնորհավորանքներին և Մովսիսյանին մաղթում բազմաթիվ գոլեր նոր մրցաշրջանում: