Լուգանսկի մարզում Կիեւի կողմից ուժային գործողության իրականացման ժամանակ զոհվել Է շուրջ 1,5 հազար մարդ: Այս մասին «5-րդ ալիքի» եթերում հայտարարել Է Լուգանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Իրինա Վերիգինան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամբողջությամբ վերցված, Լուգանսկի մարզում կա մինչեւ մեկուկես հազար զոհված»,- ասել Է Վերիգինան:
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունն Ուկրաինային նվիված իր զեկույցում, որը ներկայացվել Է օգոստոսի սկզբին, Ուկրաինայի արեւելքում ուժային գործողության սկզբից ի վեր սպանվածների քանակը գնահատել Է 1367:
Ուկրաինական բանակը Դոնբասում ուժային գործողությունն սկսել Է ապրիլին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: