Էդվարդ Սնոուդենը կեցության վկայագիր Է ստացել ՌԴ-ում, հաղորդել Է փաստաբան Անատոլի Կուչերենան, որը ներկայացնում Է նրա շահերը: Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնուդենի ժամանակավոր ապաստանի ժամկետը լրացել Է օգոստոսի 1-ին, դրա երկարացման փաստաթղթերը տրվել են նախօրոք, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
«Օգոստոսի 1-ից նա կեցության վկայագիր Է ստացել երեք տարի ժամկետով»,- ասել Է նա մամուլի ասուլիսում:
Կուչերենան նշել Է, որ Սնոուդենը կարող Է ապագայում հավակնել Ռուսաստանի քաղաքացիության: «Նաեւ նա կարող Է ազատ տեղաշարժվել երկրում եւ մեկնել արտասահման, բայց երեք ամիսը չգերազանցող ժամկետով, քանի որ, օրենսդրության համաձայն՝ կեցության վկայագիրը կարող Է անվավեր համարվել»,- հաղորդել Է Կուչերենան:
Կուչերենան խոստացել Է, որ Էդվարդ Սնոուդենը զանգվածային լրատավամիջոցների հետ կհանդիպի նվազագույն իսկ հնարավորության դեպքում: «Հենց որ նավազագույն իսկ հնարավորություն լինի, նա կկարողանա հանդիպել ձեզ հետ»,- ասել Է Կուչերենան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: