Շվեյցարիայում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի վիճակահանությունը։
Ռոման Բերեզովսկիի Մոսկվայի «Դինամոն» կմրցի Կիպրոսի «Օմոնիայի» հետ։ Ղազախական «Ակտոբեն» կխաղա լեհական «Լեգիայի» հետ:
Հիշեցնենք, որ ղազախական ակումբում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը և Մարկոս Պիզելին:
Առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 21-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 28-ին:
Թիմերի ամբողջական ցանկը այստեղ