Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին բանակցությունների սեղանի շուրջ նստեցրին հայկական Զինված ուժերը' ստիպելով Հայաստանի հետ խոսել ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական լեզվով: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Փարիզում բանակցությունները վերսկելու առաջարկը մերժելով, Ալիեւը որոշեց դիմել ռազմական ճանապարհին եւ սադրանքներ գործել սահմանին, սակայն հայկական զինուժն իր բա րձունքի վրա էր եւ կարողացավ արժանի պատասխան տալ:
«Ռազմական տեսակետից Ալիևն իսկապես ստիպված էր գնալ բանակցությունների: Նա ոչ թե գնաց, այլ ինչպես տեսանք, վազեց Սոչի, քանի որ հայկական բանակը նրան այլընտրանք չէր թողել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը' հավելելով, որ Սոչիում կայացած հանդիպմամբ հերթական անգամ կարեւորվեց եւ ամրագրվեց 1994թ. կնքված զինդադարի պահպանումը: Մելիք-Շահնազարյանիդիտարկմամբ' բանակցություններ ի միակ արդյունքը դա էր, քանի որ այս պահին ունենալ որեւէ այլ ակնկալիք' անհնար է:
«Հանդիպումից գնահատականները զգուշավոր էին, ինչից ակնհայտ է դառնում, որ ամենակարեւոր խնդիրները շարունակում են մնալ չլուծված: Սակայն նախագահը հարցազրույցի ժամանակ կարծիք հնչեցրեց, որ հակառակորդի կողմից լարվածությունը կթուլանա: Սա նշանակում է, որ հանդիպմանը Ալիեւին հասկացնել են տվել իր դիրքի թերություններն ու անհեռանկարային լինելը եւ այժմ պետք է սպասել, թե որքանով ադեկտվատ կգնահատի իրավիճակը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Նրանք տեսան հայկական տեղեկատվական դաշտի, հասարակական, քաղաքական եւ ռազմական ոլորտների համախմբվ ածությունն ու միմյանց սատարելն ու հասկացան, որ այս հասարակությունն ավելի շատ է պատրաստ պաշտպանելու իր իրավունքներն ու ազատությունը, քան ադրբեջանականը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը' հավելելով, որ առաջին նախանշաններն արդեն առկա են եւ սահմանին կրակոցների թիվը որոշակիորեն նվազել է:
Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է եռակողմ հանդիպում' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը քննարկել էին ԼՂ հակամարտության կարգավորման հարցն ու շեշտել է, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ի պատասխան Իլհամ Ալիեւի հայտարարություններին, Նախագահ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերից մեկն էլ հրադադարի ռեժիմի պահպանումն է, որը հարեւան պետությունը խախտում է գրեթե ամեն օր: