ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 11-ին' ժամը 19.15-ին, ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացին օդապարիկով ընկել է Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտակայքում գտնվող լեռան վրա և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Բելառուսի հանրապետության քաղաքացի Դենիս Տուղտովը (ծնված 1991թ.) օդապարիկով անհ աջող վայրէջք է կատարել Սևան քաղաքի բուսաբանական այգու մոտ գտնվող սարալանջին և վնասել է մեջքի հատվածը:

Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, այնուհետև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: