ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Հակաէպիլեպտիկ լիգայի նախագահ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Գագիկ Ավագյանին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 18-ին Մոսկվայում նախատեսվող Ռուսաստանի հայ բժիշկների համագումարի կազմակերպական հարցեր:

 

Գագիկ Ավագյանն իր և ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանի անունից նախարարին հրավիրել է մասնակցելու համագումարին: Արմեն Մուրադյանը հաստատել է իր մասնակցությունը:

 

Կայանալիք համագումարին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության առողջապահության համակարգում աշխատող հայազգի անվանի մասնագետները: