Հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հունիսի 27-ին' ժամը 02.35-ին, հաղորդում է ստացվել, որ գլխի բազմաթիվ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1970թ. ծնված Արգիշտի Ա.-ն և հայտնել, որ Կիլիկիա թաղամասում իրեն ծեծի են ենթարկել: Օրերս ոստիկանության ծառայողները Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերու կից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994թ. ծնված Գրիգոր Հ.-ին, իսկ Չեխովի թիվ 9 հասցեի մոտից' 1998թ. ծնված Դավիթ Ս.-ին: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում կատարված անձի ճանաչման ժամանակ Արգիշտի Ա.-ն ճանաչել է Դավիթ Ս.-ին և հայտարարել, որ նա Հրազդանի կիրճում հարվածել է իրեն և պատճառել վնասվածքներ, իսկ բաժնում Գրիգոր Հ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է փայտե մահակ: Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը: