«Մերսեդես-Բենց E-280» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 14-ին' ժամը 01.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գյուղմթերքների շուկայի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: