ՉԺՀ-ի հյուսիս - արեւմուքի Տիբեթի Ինքնավար Շրջանում գետն Է ընկել ավտոբուսը, որի մեջ եղել Է 45 մարդ, այդ թվում 43 զբոսաշրջիկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Առայժմ հաջողվել Է փրկել 29 հոգու, աշխատանքները շարունակվում են: Ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում: Ըստ «Չժունգո սինվեն» գործակալության տվյալների՝ տուրիստական ավտոբուսի վթարի պատճառ Է դարձել, ավտոբուս, որը Տիբեթի մայրաքաղաք Լհասայից մեկնում Էր Նինգչիի օկրուգ, առջեւի անիվի ծակվելը, ինչի հետեւանքով ավտոբուսը կորցրել Է կառավարումը, շրջվել եւ ընկել ճանապարհի մոտով հոսող գետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: