25 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմաչալ-Փրադեշի նահանգի Բիլասպուր օկրուգում, որտեղ ավտոբուսն ընկել Է ջրամբարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times of India թերթի Էլեկտրոնային տարբերակը:

 

Ներկայում որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Ավտոբուսի ուղեւորների ստույգ թիվը հայտնի չԷ. այն նախատեսված Էր 40 մարդու համար, եւս մի քանի հոգի ճամփորդում Էին տանիքի վրա:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել Է 13 մարդ, նրանք բոլորը հոսպիտալացված են: Այդ ուղեւորները հասցրել են ընկնելուց առաջ դուրս նետվել ավտոբուսից:

 

Ըստ նախնական տեղեկատվության՝ փոխադրամիջոցի վարորդը կորցրել Է մեքենայի կառավարումը, ինչը եւ վթարի Է հանգեցրել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: