ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կհամագործակցեն սպորտի մասսայականացման հարցում:

 

«Քաղաքապետարանի հետ համատեղ շաբաթը մեկ կամ երկու անգամ ներկայացնելու ենք որևէ մարզաձև: Սա դեռ մեկ օրինակ է, երբ սկսվի գործընթացը, կտեսնենք աշխատանքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 

Մարզական միջոցառումը նախատեսված է անցկացնել Երևանի Ազատության հրապարակում: