«Զվարթնոց» օդանավակայանի տարածքի հանրակացարանում բնակվող ևս 90 ընտանիքների վերաբնակեցման ուղությամբ տարվող աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից արդեն իսկ ավարտվել են «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող երկու բնակելի շենքերի սեփականատերերի համար նախատեսված նոր շենքերի կառուցուման աշխատանքները: 2014 թվականի հունիսի 14-ին բազմաբնակարան շենքերը, որոնք գտնվում են Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցում, հանձնվել են շահագործման: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ՝ նոր բնակարանների սեփականության վկայականները տրամադրելու ուղղությամբ, ինչից հետո կսկսվի 66 շահառու ընտանիքների տեղափոխման գործընթացը:

 

Ընդանուր առմամբ, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը գնահատվում է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար: