Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել է, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելիս ճանաչել է խարդախության համար հետախուզվող Մարիամ Մելքոնյանին, որին 2012թ. նոյեմբերին Նորագավիթում' Մարիամ Մելքոնյանի տանը, իր դատական գործերը կատարելու համար մաս-մաս տվել է 4.000 դոլար, որն էլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակել է և մինչև օրս չի վերադարձնում:

 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին: