Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գիծը կկառուցվի ոչ թե 400, այլ 500 մեգավատ լարման հզորությամբ: Այս պայմանավորվածության մասին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանին եւ Իրակլի Ղարիբաշվիլիին համատեղ հանդիպմանը տեղեկացրել են երկու երկրների էներգետիկ բնագավառների ղեկավարները' նշելով, որ դա կստեղծի էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման լավ հ նարավորություն։

 

Մասնավորապես, էլեկտրահաղորդիչ գծի կառուցման առաջին փուլի ավարտից հետո Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը ներկայիս 200 մեգավատի փոխարեն կհասնի 300-ի:

 

ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում գերմանական KfW բանկի հետ' երկրորդ փուլի աշխատանքները 2018 թվականին ավարտելու համար, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի տեղափոխման հզորությունը կհասնի 700 մեգավատի:

 

Զրուցակիցները քննարկել են նաև Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթում կանոնավոր չվերթների գործարկման հարցը: Իրակլի Ղարիբաշվիլին Հովիկ Աբրահամյանին հրավիրել է Վրաստան: