Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող աշխարհի ուսանողական առաջնությունում հանդես են գալիս նաև Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը և Մարիա Գևորգյանը: Խաղարկված 5 տուրերից հետո Կարեն Գրիգորյանն ունի 4 միավոր և գտնվում է առաջատարների խմբում:

 

Զավեն Անդիասյանը, Տիգրան Ս. Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանն ունեն 3-ական միավոր: Այսօր կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: