Ռուսաստանյան խոշորագույն ավիաընկերություններից մեկը` UTair-ը դադարեցնում է դեպի Երևան իրականացվող մի քանի չվերթ։ Ըստ Times.am-ի տեղեկությունների, սեպտեմբերի 1-ից ընկերությունը կդադարեցնի մասնավորապես Սոչի-Երևան, Մինվոդի-Երևան, Կրասնոդար-Երևան և Ռոստով-Երևան ուղղությունների սպասարկումը։ Ընդհանուր առմամբ շաբաթական 16 չվերթ (ամսեկան ավելի, քան 65 չվերթ)։
Թղթակցի հետ զրույցում UTair ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության կոմերցիոն տնօրեն Անդրանիկ Վանցյանը մասնակի հաստատեց վերոնշյալ տեղեկատվությունը։ Նրա խոսքերի համաձայն, այս պահին հստակ է, որ սեպտեմբերից կդադարեցվեն միայն Սոչի-Երևան և Մինվոդի-Երևան չվերթները։ «Մենք արդեն տեղեկացրել ենք գործակալներին, որ այս ուղղություններն այլևս չեն գործելու։ Ինչ վերաբերվում է մյուս երկու չվերթներին, ապա այդ հարցը դեռևս վերջնական հստակեցված չէ։ Ամենայն հավանականությամբ Կրասնոդար-Երևան ուղղությունը կպահպանվի։ Հնարավոր է, մեկ-երկու ամիս այդ ուղղությամբ չթռչենք, բայց UTair-ում տրամադրված են այդ չվերթը պահելուն։ Բոլոր դեպքերում, առաջիկա մի քանի օրերում ամեն ինչ կհստակեցվի և մենք կտեղեկացնենք հասարակությանը»։
Շարունակությունն` այստեղ: