Մալազիայի հետախուզական մարմինները հայտնել են, որ մալայզիացի երեք կին Սիրիայում եւ Իրաքում կռվող իսլամիստ զինյալների «ոգին բարձր պահելու եւ սեռական պահանջմունքները բավարարելու» համար օրերս միացել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման ջիհադականներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է The Malaysian Insider լրատվական կայքը' նշելով, որ ԻԼԻՊ-ի համակիր որոշ մահմեդական կանայք «սեքս ջիհադի» համար Սիրիա եւ Իրաք են գնում հիմնականում Թուրքիայի տարածքով:
Կայքը հայտնել է, որ մալայզիացի կանանց հետ «սեքս ջիհադի» նպատակով ԻԼԻՊ-ին միացել են նաեւ ավստրալացի եւ անգլիացի մահմեդական կանայք: Կայքը հայտնել է, որ «սեքս ջիհադի» սիրահար մահմեդական կանանց հոսքը ԻԼԻՊ զանգվածային բնույթ է ստացել Իրաքի Մոսուլ քաղաքը իսլամիստների կողմից զավթվելուց հետո մարտիկների սեռական պահանջմունքները բավարելու համար սեքս-ջիհադի վերաբերյալ ԻԼԻՊ-ի ղեկավարների արած հայտնի կոչից հետո:
Կայքը հայտնում է, որ ենթադրաբար, ներկայում ԻԼԻՊ-ի շարքերում 600-ից ավելի սեքս-ջիհադական մահմեդական կանայք կան, որոնցից նվազագույնը 50-ը մալայզացիաներ են: