Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ Հայաստանում տնտեսության զարգացման համար նախադրյալներ կան:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողները Հովիկ Աբրահամյանին խնդրեցին մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար ներքին և արտաքին նախադրյալներ չկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հարցին, թե Հայաստանում տնտեսության զարգացման նախադրյալներ կան, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Այո»:
Այլ հարցերի Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնությունում հրապարակվող «Նոև Կովչեգ» ռուսալեզու պարբերականին և անդրադարձել բազմաթիվ հարցերի: Քոչարյանն ասել է, թե ՀՀ տնտեսության զարգացման համար բավարար նախադրյալներ չկան: