armsport.amՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը Գերմանիայի առաջնության երկրորդ տուրի «Շալկեի» հետ խաղից հետո (1։1) կիսվել է իր տպավորություններով։
-«Շալկեի» հետ դժվար հանդիպում անցկացրինք. պայքարը մեծ էր։ «Շալկեն» շատ լավ էր պաշտպանվում։ Առաջին 20 րոպեներից հետո մենք դադարեցինք ստեղծել գոլային պահեր։ 1։1 հաշիվն ինձ չի գոհացնում։
Շատ զայրացած եմ, որ այս խաղից ընդամենը մեկ միավոր վաստակեցինք,- Մյուլերի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։