Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունից հետո, «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, որ իր թիմը սարսափելի էր խաղում:

«Կարծում եմ՝ ի վերջո «Ռեալ Սոսյեդադին» պետք է շնորհակալություն հայտնել տեղի ունեցածի համար: «Ռեալը» պարզապես սարսափելի էր խաղում: Բոլոր ֆուտբոլիստները պետք է հիշեն այս խաղը: Կարևոր է հիշել, թե ինչու այդպես եղավ: 4 գոլ բաց թողնելը մեզ բնորոշ չէր: Հետագայում նման բան չպետք է տեղի ունենա»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է AS -ը:

Հիշեցնենք, որ Անչելոտիի սաները պարտվել էր 4:2 հաշվով: