Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության շրջանակներում արտագնա խաղում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը:

«Այս պարտությունը ոչ թե մեկ ֆուտբոլիստի, այլև ողջ թիմի խնդիրն է: Այս արդյունքն ինձ դուր չի գալիս, քանի որ խփեցինք երկու գոլ և պետք է պահպանեինք մեր առավելությունը: Այս ամենի համար պատասխանատվությունը կրում եմ ես: Ներողություն եմ խնդրում նման խաղի համար: Թիմիս կատարմամբ երկու բոլորովին տարբեր խաղ տեսա, մինչև 30-րդ րոպեն «Ռեալը» լավ էր խաղում, սակայն հետո ֆուտբոլիստները մտածեցին՝ հաղթանակն ապահովված է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն: