Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:

 

Առանձին-առանձին ընդունելով վարչապետին և հետախուզական ծառայության ղեկավարին' Էրդողանն անմիջապես կշտապի Ադրբեջան' իր պաշտոնական երկրորդ այցելությունն իրականացնելու:

 

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նորընտիր նախագահն իր առաջին այցով եղել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում: Արդեն սեպտեմբերի 2-ին Էրդողանը կլինի Բաքվում: