Մի շարք հայտնի ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսսին, Դիեգո Մարադոնան, Ռոբերտո Բաջոն, Ջանլուիջի Բուֆոնը, Զինեդին Զիդանը, Նեյմարը, Անդրեա Պիրլոն, Անդրեյ Շևչենկոն, Դել Պիերոն և այլք մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կազմակերպած ֆուտբոլային բարեգործական հանդիպմանը:
Խաղի շրջանակներում Հռոմի պապի թիմը՝ Scholas-ը, մրցել է Խավիեր Զանետիի թիմի հետ՝ Pupi foundation:
Հանդիպումն ավարտվել է Զանետիի թիմի հաղթանակով՝ 6:3 հաշվով:
Հանդիպմանը Շևչենկոն Պանենկայի ոճով գոլի հեղինակ է դարձել: